«ԲարՔեմփ» չկոնֆերանսները կազմակերպվում են կամավորների ուժերով, ովքեր սկսում են աշխատել ամիսներ առաջ: Հենց միջոցառման օրերին լրացուցիչ օգնության խիստ կարիք կա` մարդկանց, ովքեր կաջակցեն մասնակիցներին գրանցման ժամանակ, ելույթները անելիս, օգնեն կազմակերպիչներին տարբեր մանր-մունր հարցերով:
Ուսանողների համար ԲարՔեմփին որպես կամավոր մասնակցությունը լավ փորձ կարող է դառնալ միջոցառումների կազմակերպման նրբությունները սովորելու համար: Բացի այդ` ԲարՔեմփերին 1000-ից ավելի բազմազան մարդիկ են մասնակցում ու այն շատ հարմար տեղ է նոր հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատելու համար: Ինֆոյի համար գրեք`
barista@barcamp.am«ԲարՔեմփ 2015» չկոնֆերանսն այս տարի կանցկացվի մայիսի 30-31-ը: չԿոնֆերանսին անհրաժեշտ են 20-25 կամավոր: