ՓՄՁ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Սպասարկման հատուկ պայմաններով
Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է հատուկ առաջարկներ՝ բիզնեսի շարունակականությունն ապահովելու և ավելի համարձակ ծրագրեր իրագործելու համար։
ՓՄՁ ֆինանսավորում
Բանկը ՓՄՁ-ներին առաջարկում է 5-ից մինչև 25 մլն ՀՀ դրամի չափով (կամ համարժեք արտարժույթով) անգրավ վարկ կամ օվերդրաֆտ՝ առանց տրամադրման միջնորդավճարների և սպասարկման հատուկ պայմաններով․
- Բիզնես քարտի անվճար սպասարկում,
- Հաշիվների անվճար բացում,
- Օնլայն բանկինգի անվճար ակտիվացում և սպասարկում։
ՓՄՁ վերաֆինանսավորում
Առաջարկի շրջանակում կարող ես այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում ունեցած վարկը կամ օվերդրաֆտը տեղափոխել Բիբլոս Բանկ Արմենիա, իսկ մենք՝
- կտրամադրենք գործող տոկոսադրույքից 3%-ով ցածր տոկոսադրույք*,
- կհոգանք տեղափոխման բոլոր ծախսերը։
*Նվազագույնը՝ 7% (€) | 9% ($) | 11․5% (֏)
Բիզնեսի առաջխաղացման հնարավորությունները կօգնեն նոր նշաձող սահմանել, բարելավել աշխատանքի արդյունավետությունն ու կապահովեն արագ աճ։
Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը։
Սպասարկման հատուկ պայմաններով օվեդրաֆտ/անգրավ վարկն իր հետ բերում է մի շարք առավելություններ ու հարմարություններ: Իսկ արդեն իսկ գործող վարկը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխել կարելի է անհամեմատ ավելի լավ պայմաններով։
Քեզ մնում է պլանավորել, գործել ու հաջողե՜լ։
Քեզ մնում է պլանավորել, գործել ու հաջողե՜լ։
ՓՄՁ վարկավորման այլ առաջարկներ
Բիզնես օվերդրաֆտ
Գույքի գրավով
Բիզնես օվերդրաֆտը հասանելիություն է տալիս մինչև 150,000,000 ՀՀ դրամ ֆինանսական միջոցների՝ բիզնեսը զարգացնելու և նորարարական գաղափարներն իրագործելու համար։
Բիզնեսի խթանում
Գույքի գրավով
Ստացի՛ր վարկային միջոցներ՝ շրջանառու կապիտալն ավելացնելու և բիզնեսի ծավալները մեծացնելու համար։ Այլ բանկերում ունեցած վարկերդ ևս հեշտությամբ կարող ես տեղափոխել Բիբլոս Բանկ Արմենիա:
Բիզնես կապիտալ
Գույքի գրավով
Ֆինանսավորումը կօգնի քեզ բարելավել աշխատանքային պայմանները կամ ավելի մեծ ու հարմար աշխատավայր տեղափոխել։ Անվանական տոկոսադրույքը ֆիքսված է առաջին 3 տարվա համար:
Բիզնես մեքենա
Մեքենայի գրավով
Եթե ժամանակն է թարմացնելու բիզնեսիդ ներկայացուցչական ավտոմեքենաները, ժամանակն է նաև մտածելու ֆինանսավորման մասին։ Վարկի ապահովման միջոց է հանդիսանում ընկերությանը պատկանող մեկ այլ տրանսպորտային միջոց:
Բիզնես սարքավորումներ
Գույքի գրավով
Բարձրացրու՛ արտադրանքիդ կամ ծառայություններիդ որակը՝ ներդրումներ կատարելով սարքավորումների արդիականացման մեջ։ Ֆինանսավորումը՝ դրամով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով։
ՓՄՁ-ների աջակցման ծրագիր
Ֆիքսված տոկոսադրույքով վարկ
Վարկատեսակն ապահովում է հաստատուն տարեկան տոկոսադրույք՝ վարկի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում, իսկ դիմել կարող են ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։